ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միություն հասարակական կազմաներպությունը հիմնադրվել է 2019թ.-ի մայիսի 29-ին:
ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միություն հասարակական կազմաներպությանն անդամակցում են ռազմարդյունաբերության ոլորտում մեծ համբավ ու ճանաչում ունեցող մի շարք մեծ, փոքր ու միջին ձեռնարկություններ:
Մեր կազմակերպությունը իր գործունեության տեսակով առաջինն է Հայաստանի Հանրապետությունում:
Մեր նպատակը
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միություն հասարակական կազմակերպության նպատակներն են՝ ստեղծել հանրապետությունում մի միջավայր, որտեղ ինտեգրված կարող ուժերը իրենց արտադրական ուժերով և առաջարկներով հնարավորություն կտան կառավարությանը մշտապես տեղեկացված լինելու ասպարեզի խնդիրների վերաբերյալ, կօգնեն ձևավորելու օրենքների մի ամբողջություն, որոնք ուղղված կլինեն ռազմարդյունաբերնության զարգացմանը, կպաշտպանեն ռազմարդյունաբերողների շահերը: Կայացնել ռազմարդյունաբերությունը Հայաստանում: Ապահովել Հայաստանի Հանրապետության ռազմական ոլորտի ներքին շուկայի պահանջները, առաջարկել որակապես նոր աստիճանի բարձր տեխնոլոգիական արտադրատեսակներ: Ռազմարդյունաբերության զարգացմամբ աջակցել Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությանը, ստեղծել նոր աշխատատեղեր, հետ շրջել կադրերի արտահոսքը: Համագործակցելով ԵԱՀԿ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ, հասնել ոլորտում ավելի բարձր արդյունքների, և զբաղեցնել մեր կայուն դիրքը, ինչպես ԵԱՀԿ ձեռնարկությունների շարքում, այնպես էլ համաշխարհային շուկայում...